«Ադրբեջանի վերսկսած հարձակումը հայկական տարածքների վրա և քաղաքացիական ենթակառուցվածքների կոպիտ թիրախավորումը մարդկային կյանքի հանդեպ արհամարհանքի սարսափելի դրսևորում է»,- ասել է ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի սենատոր Բոբ Մենենդեսը:
Նա կոչ է արել ՄիացյալՆահանգներին անհապաղ դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին անվտանգության ոլորտում։
Մենենդեսը պետքարտուղար Էնտոնի Բլինքենին ուղղված նամակում կոչ է արել Բայդենին Ադրբեջանի ռազմական ագրեսիան ետ մղելիս կանգնել հայ ժողովրդի կողքին։
«Քանի որ տարածաշրջանի համայնքները, ներառյալ՝ Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը և Ճակատենը, տառապում են Ալիևի վարչակարգից, Միացյալ Նահանգները պետք է իր աջակցության խոսքերը հայտնի Հայաստանի ժողովրդին: Այս բանաձևով մենք հասկացնում ենք, որ ԱՄՆ կառավարության համար ազգային անվտանգության հրամայական է՝ անել ճիշտը և մեկընդմիշտ դադարեցնել անվտանգության ապահովման աջակցությունը Ադրբեջանին»,- ասել է սենատորը: