Ադրբեջանի կառավարությունը որոշում է կայացրել հունիսի 10-ից Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքացիների մուտքը երկիր թույլ տալու մասին: Համաձայն Տուրօպերատորների ասոցիացիայի կայքի, երկիր այցելելու համար պետք է կատարել մեկ պայման․ սահմանն անցնելու համար պետք է ներկայացնել կորոնավիրուսի դեմ պատվաստման առկայությունը հաստատող փաստաթղթեր կամ հիվանդացած լինելու վկայագիր:
Այլևս չի պահանջվում հատուկ թույլտվություն հանրապետության նախարարների կաբինետին կից գործառնական շտաբից, որն անհրաժեշտ էր ձեռք բերել Ադրբեջան մուտք գործելու համար: Համապատասխան որոշումը կառավարության կողմից հրապարակվել է շաբաթ օրը ՝ հունիսի 5-ին, ասված է հայտարարության մեջ:
Զբոսաշրջիկները ստիպված կլինեն տրամադրել ՊՇՌ թեստ, որը կատարվել է ոչ ուշ, քան թռիչքից 72 ժամ առաջ: 18 տարեկանից ցածր անձինք ևս պետք է ներկայացնեն նշված թեստի արդյունքները: Այս կանոնները կգործեն ՌԴ-ից և Թուրքիայից ժամանող զբոսաշրջիկների համար:





