Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները քննարկվել են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում. հայտնում են Կրեմլից։
Զրույցի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահի եռակողմ հանդիպման արդյունքները։