Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ հատուկ եռակողմ աշխատանքային խումբը կսկսի զբաղվել Լեռնային Ղարաբաղում առևտրատնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների սկզբում։
Պուտինը շեշտել է, որ կարևոր է նախանշել հետագա քայլերը, որոնք արտացոլված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունում: Մասնավորապես, ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությանը, սահմանազատման գծերի հստակեցմանը, մարդասիրական խնդիրների լուծման և մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր, գրում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի ղեկավարի խոսքերով, Կրեմլը գնահատում է գործընկերային ու բարիդրացիական հարաբերությունները Բաքվի ու Երևանի հետ: