Վերջին 1 տարում Արևելյան Միջերկրածովում թուրք-հունական լարվածության առավել սրացման ֆոնին Աթենքի կողմից նոր զենքերի գնման պայմանագրերը Թուրքիայում սկսել են առավել զգայուն ընդունել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆրանսիայի ու Իսրայելի հետ Հունաստանի կնքած խոշոր ռազմական պայմանագրերից հետո, ներկայում էլ թուրքական մամուլում ակտիվ քննարկվում են Սաուդյան Արաբիայի հետ «Պատրիատ» հեռահար ՀՕՊ համակարգերի հնարավոր գործարքը:
Նշվում է, որ ամերիկյան արտադրության 150կմ հեռահարությամբ «Պատրիոտ» համակարգերի գնման համար 2 երկրների միջև բանակցություններ են եղել դեռևս նախորդ տարի, երբ Ս. Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆերհանը «Բարեկամական ֆորումին» մասնակցելու համար գտնվել է Հունաստանում: Թուրքական իշխանամետ «Milliyet» թերթի կայքը, որը լուրը հրապարակել է «Հունաստանը խելագարվել է. Սաուդյան Արաբիայից հրթիռներ, ԱՄՆ-ից…» վերնագրով, տեղեկացրել է, որ մոտ ապագայում Հունաստանի ԱԳ նախարարը պատվիրակությամբ կմեկնի Սաուդիան Արաբիա՝ ստորագրելու համակարգերի գնման պայմանագիրը: