Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԵԴ-ը մերժել է Հելեն Դադայանի մարմինը վերադարձնելու հարցն անհապաղ քննելու դիմումը

15/09/2023
- Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի դին Արցախ վերադարձնելու հարցն անհապաղ քննելու դիմումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հելեն Դադայանի ընտանիքի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Հելեն Դադայանի հարազատներն անհապաղ միջոցի խնդրագրով դիմել էին ՄԻԵԴ, որպեսզի հնարավոր լինի աղջկա դին տեղափոխել Արցախ։

Սահակյանի խոսքով` ՄԻԵԴ–ը վերահաստատել է այն որոշումը, որը կայացրել էր կառավարության խնդրանքի հիման վրա։ Այդ դիմումի արդյունքում դատարանը որոշել էր, որ անհապաղ միջոցների շրջանակից դուրս է, քանի որ մահ է արձանագրվել, կորուստն էլ անդառնալի է։

«ՄԻԵԴ–ն առանձնահատուկ չէր զարգացրել նախադեպը, որը կարող էր կապված լինել ընտանիքի անդամների հանդեպ անմարդկային վերաբերմունքի հետ։ Այժմ էլ գանգատը նույնաբովանդակ է եղել, այդ պատճառով էլ նոր որոշում չի կայացվում, և, ըստ էության, մերժել են այն։ Աճյուն հանձնելու, տեղափոխելու, Ադրբեջանին պարտավորեցնելու հայկական կողմի պահանջը չի բավարարվել»,– ասաց իրավապաշտպանը։

Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկելու, նա պատասխանեց` ընտանիքի հետ քննարկելուց հետո հիմնական գանգատ են նախապատրաստելու։ Պատրաստվում են հիմնավորել ընտանեկան կյանքի անձեռնմխելիության խախտումը` աճյունը հողին հանձնելու անհնարինության հետ կապված` ընտանեկան և այլ ավանդույթներին համապատասխան։

«Նշելու ենք նաև անմարդկային վերաբերմունք ընտանիքի անդամների նկատմամբ, որովհետև միտումնավոր, տևական ժամանակ աճյունը չհայրենադարձնելն ինտենսիվ և հոգեբանական ցավ է պատճառում ընտանիքին։ Մենք կարծում ենք, որ այստեղ անմարդկային վերաբերմունքի շեմերը հաղթահարված են, ուստի դատարանն այս հոդվածի ներքո կարող է հարցերին անդրադառնալ»,– ասաց Սիրանուշ Սահակյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խաթարում Պոլիտեխնիկի դասապրոցեսը՝ ուսանողների հետ հանդիպում կազմակերպելով դասերի ընթացքում

Հաջորդ գրառումը

ԱՀԱԶԱՆԳ. վտանգված է լրագրողի կյանքը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ժողովուրդը շատ լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա. Շամխանի

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Իրանում ցույցեր են. բողոքում են գնաճի դեմ, կան զոհեր և ձերբակալվածներ

01/01/2026
Նորություններ

Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Վրաստանից Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը

29/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խաղաղության պայմանագրի տեքստը մենք ենք պատրաստել. Ալիև

25/12/2025
Հաջորդ գրառումը

ԱՀԱԶԱՆԳ. վտանգված է լրագրողի կյանքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական