Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կեղծավոր ելույթից հետո նրան անվանել է լրագրողների բանտապահ:
«Հայոց ցեղասպանությունը ժխտողը, ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչողը նման է աշխարհում լրագրողների գլխավոր բանտապահի, որը հայտարարություն է անում մամուլի ազատության մասին (ինչը նա արել է 2 շաբաթ առաջ)։ Պատկերացրեք, որ դուք աշխատում եք թուրքական քարոզչական գործակալությունում և պետք է սա լուրջ դեմքով ներկայացնեք»,- «Թվիթեր»-ում գրել է Սնելը՝ տեղադրելով Էրդողանի ելույթը, որի ընթացքում Թուրքիայի ղեկավարը հայտարարում է, որ «միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ կանխելու համար այնպիսի ողբերգություններ, ինչպիսիք են Հոլոքոստը, Բոսնիան, Ռուանդան և Կամբոջան»: