Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարներ Արմեն Աբազյանը և Ալի Նագիևը հանդիպել են չեզոք տարածքում: Քննարկվել է գերիների փոխանակումը և հակամարտության ընթացքում անհետ կորած մարդկանց որոնման հարցը: Այս մասին հաղորդում է «Իզվեստիան»: Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում:




