Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյի հետ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ։
Ալիևն ասել է, որ վերջին մեկ տարվա ակտիվ բանակցությունների արդյունքում լուրջ առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ սահմանազատման հարցում։ Նա նշել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ իբր կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, որոնք «շարունակում են խոչընդոտ հանդիսանալ խաղաղության պայմանագրի ստորագրման համար»։
Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի. հայտարարել է Ալիևը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29-ին։
«Կմասնակցի՞ այս երկիրը COP29-ին, թե ոչ, դա հենց Հայաստանի որոշումն է»,- ասել է Ալիևը։