Մենք կտրականապես հերքում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության 2023 թվականի դեկտեմբերի 4-ի հայտարարությունը, որում ասվում է, որ իբր ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայ զինծառայող է զոհվել. հայտարարություն է տարածել ադրբեջանի ԱԳՆ-ը։
«Հայաստանի կեղծ հայտարարությունը նպատակ ունի քողարկել իր զինված ուժերում տիրող քաոսն ու կամայականությունը։ Հայկական կողմը, որն ավելի քան 70 օր ձգձգում է իր պատասխանը խաղաղության համաձայնագրի առաջարկներին, այս անգամ նման ապակառուցողական գործողություններով խաթարում է կարգավորման գործընթացի հեռանկարները։
Նման հայտարարություններով Հայաստանը միաժամանակ փորձում է արհեստական լարվածություն ստեղծել սահմանամերձ շրջաններում և գրավել երրորդ երկրների ուշադրությունը։
Ադրբեջանն իր հերթին կշարունակի խաղաղ և ստեղծագործ ջանքերը հետհակամարտային փուլում և վճռականորեն կճնշի այդ գործընթացի դեմ ուղղված ցանկացած գործողություն»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունում։




