Հայաստանը 5 բանտարկյալի է արտահանձնել Իրանին։ Այս մասին տեղեկություն է տարածել Իրանի արդարադատության նախարարությունը։
Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան ջանքերով և ՀՀ կառավարության համագործակցությամբ Իրան են տեղափոխվել Հայաստանում իրենց պատիժը կրող հինգ իրանցի բանտարկյալներ, որոնք կշարունակեն իրենց պատիժը կրել Իրանում։
Այս հինգ անձինք չորեքշաբթի կեսօրին Երևանի օդանավակայանում ՀՀ ոստիկանության կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժնի ներկայացուցիչների ներկայությամբ հանձնվել են Արդարադատության նախարարության դատապարտյալների տեղափոխման խմբին։
Սա իրանցի բանտարկյալների երրորդ խումբն է, որոնք վերջին մեկ տարում երկիր են տեղափոխվել Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության համակարգմամբ և ՀՀ կառավարության համագործակցությամբ։
Աղբյուր՝ ԻՌՆԱ