«Երբ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի, Հայաստանը կդառնա ավելի ազատ և կինտեգրվի Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսություններին»,- թուրքական Ahaber հեռուստաընկերության եթերում ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Նա հայտարարել է, թե հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանից դրական ազդակներ են տեսնում։ Քալընը հայ-թուրքական հարաբերությունները կապել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ՝ որպես զուգահեռ, զուգընթաց գործողություն։ Նաև նշել է, որ Թուրքիան զգուշություն է ցույց տալիս, քանի որ գուցե Հայաստանը ինչ–որ հարցում հետքայլ անի։