Կարսում կանցկացվեն թուրք-ադրբեջանական զորավարժություններ։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն տարվել են. տեղի է ունեցել երկու երկրների դրոշների փոխանակման արարողություն։
Նախիջևանից Սադարակ սահմանային անցակետով երթ է իրականացրել դեպի Արազ գետի Ումիդ կամուրջ։ Միաժամանակ, Թուրքիայի զինված ուժերի դրոշակակիրների վաշտը Կարս քաղաքից երթ է իրականացրել դեպի արարողության վայր։
Գեներալ-մայոր Քանան Սեիդովը խոսել է միացյալ զորավարժությունների կարևորության մասին։
Միջոցառման ավարտից հետո Նախիջևան քաղաքից մեկնել են զորավարժություններին ներգրավված ստորաբաժանումները։
Զորավարժությունների պլանի համաձայն՝ զինվորականները կկատարեն մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ բնակեցված վայրերում, ձնառատ և ցրտաշունչ եղանակին դժվարանցանելի տեղանքում։