Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խոսք լինել չի կարող Արցախի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին. Հաջիեւ

13/10/2022
- Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ղարաբաղի համար միջազգային մեխանիզմ չկա եւ չի կարող լինել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիեւը՝ ի պատասխան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցին. գրում է News.am-ը։

Հաջիևի խոսքով՝ Վաշինգտոնում եւ այլ վայրերում անցկացված բանակցությունները «հավատարիմ են եղել բրյուսելյան օրակարգին եւ նվիրված են եղել բացառապես խաղաղ կարգավորման հարցերին»։ «Վաշինգտոնում որոշվել է, որ բանակցությունները պետք է վարել խաղաղության պայմանագրի կնքման կոնկրետ ժամկետների սահմանմամբ։ Այդ կապակցությամբ խաղաղության պայմանագրի նախագիծը նախապես ներկայացվել է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների Ժնեւում կայացած հանդիպմանը։ Հատուկ ընդգծեմ, որ նախագծում ներառվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նման համաձայնագրերում պարունակվող ստանդարտ դրույթները։ Մասնավորապես, խաղաղության պայմանագիրը ենթադրում է ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, ներքին գործերին չմիջամտել եւ այլն»։

«Ե՛վ Բրյուսելում, եւ՛ Վաշինգտոնում կայացած բանակցություններում Ադրբեջանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են, որ Բաքուն որեւէ երրորդ կողմի հետ չի քննարկի մեր երկրի ինքնիշխան իրավունքներին առնչվող հարցեր։ Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքների եւ անվտանգության հարցը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրության համաձայն… Վաշինգտոնում մեր պատվիրակությունը հայտարարել է, որ Ադրբեջանը, իր միջազգային պարտավորություններին համապատասխան, պարբերաբար տարբեր զեկույցներ է ներկայացնում ՄԱԿ-ին եւ այլ կազմակերպություններին։ Այդ զեկույցներում իրենց արտացոլումն է գտնում Ադրբեջանի կառավարության գործունեության մասին տեղեկատվությունը, որն ուղղված է, օրինակ, ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովմանը։ Հետագայում այս զեկույցներում կներառվեն գործողություններ՝ ուղղված Ղարաբաղում բնակվող հայ բնակիչների իրավունքների ապահովմանը։

Այլ կերպ ասած՝ չկա եւ չի կարող խոսք լինել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը վերահսկելու նպատակով որեւէ միջազգային «մեխանիզմ» ստեղծելու մասին»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Ղարաբաղի հարցի հիմնական օրակարգն այն է, թե «ինչպես կարող ենք միջազգային մեխանիզմ ստեղծել, որ Լեռնային Ղարաբաղն ու եւ Ադրբեջանը քննարկեն Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները»: «Մենք հուսով ենք, որ այդ գործընթացում կկարողանանք ձեւավորել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ իրավունքների եւ անվտանգության հարցերի շուրջ քննարկումների հնարավորություն լինի»։

Աղբյուր՝ News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պարզաբանում ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթի վերաբերյալ. ՊԵԿ

Հաջորդ գրառումը

1988 թվականից հետո, առաջին անգամ Հայաստանում ԵՄ առաքելություն կտեղակայվի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վանի լքված հայկական եկեղեցին՝ Թուրքիայի մեջլիսի օրակարգում

11/10/2025
Նորություններ

Ալիևն առաջարկել է Բերձորը հռչակել ՀԱՊԿ մշակութային քաղաք՝ ներկայացնելով «այդ հին ադրբեջանական հողի պատմությունն ու մշակութային ժառանգությունը

10/10/2025
Հաջորդ գրառումը

1988 թվականից հետո, առաջին անգամ Հայաստանում ԵՄ առաքելություն կտեղակայվի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական