Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները բանակցում են խաղաղ համաձայնագրի շուրջ. տեղական լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նշել է, որ խաղաղության պայմանագրի երկու հոդվածների վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել, բանակցություններ են ընթանում. «Հայաստանի Սահմանադրությամբ և իրավական փաստաթղթերում դեռևս կան պահանջներ ադրբեջանական հողերի նկատմամբ, դա պետք է լուծվի»,-ասել է նա: