Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Լիտվայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
Լիտվայի վարչապետը շրջայց է կատարել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծառ տնկել Ծիծեռնակաբերդի հիշողության պուրակում։
Լիտվայի վարչապետին ուղեկցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։