Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի դեսպանատունը Վարշավայում բացել է «Արևմտյան Ադրբեջան» զառանցանքին նվիրված ցուցահանդես

08/04/2025
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լեհաստանում Ադրբեջանի դեսպանատան կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջանը մեր մշակութային հիշողության մեջ» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել Վարշավայի կենտրոնական մասում գտնվող Տվարդովսկու հրապարակում. Գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։

Ստորև ներկայացնում ենք ադրբեջանցի պաշտոնյաների ելույթները, որոնք լուռ լսել են ցուցահանդեսին ներկա լեհ պաշտոնյաները։ Ու ոչ ոք չի բարձրաձայնել, որ Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությունը ուղղակիորեն հավակնություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Հետաքրքիր է՝ Լեհաստանում ՀՀ դեսպանը տեղյա՞կ է Ադրբեջանի դեսպանատան «մշակութային ցուցահանդեսի» մասին ու ինչ-որ քայլեր ձեռնարկե՞լ է՝ լեհ հասարակությանն իրազեկելու, որ Վարշավայի կենտրոնում կեղծարարության, զրպարտության, ուրիշի պետությանը տիրանալուն միտված «ցուցահանդեսը» խաբեություն է, որ իրականացնում է ցեղասպան Ադրբեջանը։

Ցուցահանդեսի բացմանը  Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան ասել է. «Իրևանի խանությունը կարևոր դեր է խաղացել ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ Հարավային Կովկասի պատմության մեջ։  Իրևանի խանության պատմությունը ադրբեջանական ժողովրդի հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային պատմության անբաժանելի մասն է։

 Իրևան քաղաքի և նրա շրջակայքի տեղանունների բացարձակ մեծամասնությունը ադրբեջաներեն է, ինչը վկայում է, որ այս տարածքը ադրբեջանցիների հնագույն բնակավայրերից է, և որ 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին Իրևանում եղել են ադրբեջաներեն տեղանուններ, շատ փողոցներ կոչվել են Ադրբեջանի անունով։

Իրևան քաղաքը բնութագրվել է որպես տիպիկ մահմեդական քաղաք եվրոպացի ճանապարհորդների և մատենագիրների աշխատություններում։

Ներկայիս Հայաստանի տարածքում գոյություն ունեցող 3500 պատմամշակութային հուշարձանները, 500 գերեզմանոցները և 391 մզկիթները հանդիսանում են Արևմտյան Ադրբեջանի պատմական ժառանգության անբաժանելի մասը և ցավով նշել է, որ 1905-1906, 1941, 1921, 1906, 1906, 1921, 1921 թթ. 1987-88 թվականներին տեղի է ունեցել ադրբեջանցիների զանգվածային տեղահանում ներկայիս Հայաստանի տարածքից,  հազարավոր պատմական հուշարձանների ու մզկիթներ են  ոչնչացել»։

Ադրբեջանցի դիվանագետը զառանցանքների ու երևակայական պատմությունների շարքն ավելի է ծաղկեցրել, հասել մինչև «Հայաստանի տարածքում ադրբեջանական մամուլի ու թատրոնների գոյությանը»։

Նրա խոսքով՝ իբր  ադրբեջանցիները մինչև 1980-ականների վերջը նշանակալի դեր են ունեցել ժամանակակից Հայաստանի տարածքում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, իբր Երևանի «Խորհրդային Հայաստան» թերթը անջնջելի հետք է թողել ադրբեջանական մամուլի պատմության մեջ, իբր Երևանի պետական ​​ադրբեջանական դրամատիկական թատրոնը հատուկ տեղ է գրավում Ադրբեջանի ազգային բեմարվեստի կյանքում։

Վերջում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանը հավելել է՝  թեև հուշարձանները հեշտ է ոչնչացնել, սակայն պատմությունը չի կարող ջնջվել  հիշողությունից։

Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչության փոխնախագահ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Գայա Մամեդովը նշել է. «Համաշխարհային հանրությունը չպետք է անտարբեր մնա ներկայիս Հայաստանի տարածքում ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման նկատմամբ։ Արևմտյան Ադրբեջան համայնքը փորձում է վերադառնալ Արևմտյան Ադրբեջան խաղաղ ճանապարհով»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միքայել Սրբազանի խոսքերը ՀՀԿ-ն շատ ծանր է տանում

Հաջորդ գրառումը

Միքայել սրբազանի ասածը սովորական «սերժատյաց» և «հանրապետականաֆոբ» գործչի խոսույթ է. Աշոտյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հովհաննավանքի պատարագներն այդ գործընթացի մի մաս են կազմում. Հարությունյանը՝ Գարեգին Բ-ին հեռացնելու մասին

29/10/2025
Նորություններ

Կարծում եմ, որ Անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ. վարչապետի աշխատակազմի ղեկավար

29/10/2025
Նորություններ

Կտրիճ Ներսիսյանին հանդիպել եմ 2020–ին. ու շատ վատ տպավորություն եմ ստացել». Արայիկ Հարությունյան

29/10/2025
Նորություններ

Ինչո՞ւ Ձեր՝ դասախոս եղած ժամանակ որևէ ՀՀԿ-ականի երեխա Ձեր ընդդիմադիր դասախոսությունները չի նկարել և չի փոխանցել ռեկտորին. հարց Արայիկ Հարությունյանին

29/10/2025
Հաջորդ գրառումը

Միքայել սրբազանի ասածը սովորական «սերժատյաց» և «հանրապետականաֆոբ» գործչի խոսույթ է. Աշոտյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական