Խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանային իրավիճակի սրման պատճառների մասին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ այդ ամենը սկսվեց, երբ «հայկական կողմը որոշեց վերականգնել ադրբեջանական արտահանման խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա գտնվող հին սահմանային անցակետը, ինչը հարուցեց անհանգստության աճ մի կողմի մոտ, իսկ մյուսների կողմից եղավ չարդարացված հակազդեցություն, և արդյունքում սկսվեց առճակատում ամենաանկանխատեսելի հետևանքներով», Труд թերթին տված հարցազրույցում ասել է նա։
Լավրովը հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ միասին աշխատում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսման ուղղությամբ։