Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը քիչ առաջ «Քլաբ Հաուս» հարթակում պատմեց իր և ՌԴ նախագահ Պուտինի միջև տեղի ունեցած մի զրույցի մասին:
Իրանի նախկին նախագահ. «Պուտինն ինձ ասաց, որ դուք պնդում եք միջուկային իրավունքների վրա: Բայց դա ո՞ւմ հովանավորությամբ եք անում:
Ես ասացի ժողովրդի հովանավորությամբ: Սա քի՞չ է:
«Բայց ձեր ձեռքում ոչինչ չկա», – ասաց Պուտինը:
Ես ասացի. Դուք ունեիք միջուկային ռումբ:
«Այո», – ասաց Պուտինը
Ես ասացի. Իսկ դա կարողացա՞վ կանխել Խորհրդային Միության փլուզումը:
Նա պատասխան չուներ…»
©️ #ՓԱԿԱԳԻԾ