Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ղրղստանում հանդիպել է իր պաշտոնակից Ռուսլան Կազակբաևի հետ: Զարիֆն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական-առևտրային հարաբերությունները բավարար մակարդակում չեն և շեշտել է, որ համագործակցությունը պետք է ընդլայնել հատկապես ինժեներական, ճանապարհաշինության, ջրամբարների, էլեկտրակայանների կառուցման, բեռնափոխադրումների, տարանցման ոլորտներում:
Իրանի արտգործնախարարը նաև նշել է, որ Թեհրանը շահագրգռված է ԵԱՏՄ-ի հետ լիակատար համագործակցությամբ: