Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է․
– Իրանի ուրանի պաշարների ոչնչացման և զրոյական հարստացմանն անցնելու ԱՄՆ պահանջներն անիրատեսական են։ Հրթիռային ծրագրի և դաշնակիցներին սատարելու վերաբերյալ պայմանները քննարկման ենթակա չեն։
– Իրանը չի ենթարկվի դրսից պարտադրված թելադրանքին։ Մենք անկախ երկիր ենք և ինքներս ենք որոշում մեր ուղին։
– Իսլամական Հանրապետությունը երբեք չի հարձակվել ինքնիշխան պետությունների վրա։ Իրանը գործել է և կգործի բացառապես ինքնապաշտպանության շրջանակներում։
– Պարսից ծոցը Իրանի կենսական շահերի գոտին է։ Հավաքական Արևմուտքի տնտեսությունը կախված է այս տարածաշրջանում նավագնացության անվտանգությունից և ռեսուրսների հոսքից։ Բոլորի շահերից է բխում, որպեսզի ստատուս քվոն պահպանվի։
Արա Պողոսյան, քաղաքագետ





