Իրանը մահապատժի կենթարկի ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվողներին.զգուշացրել է Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեին. SNN TV-ին։
Նրա խոսքով՝ դատարանը որոշել է բռնագրավել և սառեցնել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համագործակցած որոշ անձանց ունեցվածքը, իսկ նախատեսված մեկ այլ պատիժ է մահապատիժը։
Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեին նաև զգուշացրել է «բոլոր նրանց, ովքեր փորձում են սպառնալ ժողովրդի անվտանգությանը»։ Նա հավելել է, որ եթե այդ անձինք փորձեն սպառնալիք ստեղծել, նրանց դեմ կձեռնարկվեն օրենքի սահմաններում ամենավճռական միջոցները։
Նշենք, որ մարտի 15-ին Իրանի ոստիկանության ղեկավար, գեներալ Ռեզա Ռադանը հայտարարել էր, որ փետրվարի 28-ից ի վեր լրտեսության կասկածանքով ձերբակալվել է 500 մարդ։





