Վստահաբար կարող եմ ասել, որ այս աղետի (ինքնաթիռի վթարը Ակտաուում – խմբ.), Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու մեջ մեղավոր են Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները։ Եվ մենք պահանջում ենք արդարություն, պահանջում ենք, որ պատասխանատուները պատժվեն, պահանջում ենք լիարժեք թափանցիկություն և մարդկային վարքագիծ»,- ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված անձնակազմի ընտանիքի անդամների և ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպմանը։
Նշելով, որ այժմ ընթանում է սև արկղերի վերծանման գործընթացը, նա ասել է. «Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կիմանանք նախնական արդյունքը, և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Եվ սա, բնականաբար, կարևոր կետ է լինելու այս ողբերգության ամբողջական հետաքննության և դրա մեղավորների պատժման գործում»։