Թուրքիան ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին. մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նա նշեց, որ Թուրքիան չի աջակցում Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման սցենարին։
«Թուրքիայի շահերից է բխում, որ Իրանը լուծի իր խնդիրները միջազգային խաղացողների հետ և որ անկայունության հանգեցնող իրադարձություններ տեղի չունենան», – ասել է թուրք նախարարը։
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա խնդիրները կլուծվեն ուղղակիորեն կամ միջնորդավորված երկխոսության միջոցով։
Իրանից Թուրքիա միգրացիոն հոսք չկա. հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Չնայած Իրանի հետ լարվածության պատճառով միգրացիայի դեպքեր չեն հայտնաբերվել, աշխատանքներ են տարվում լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ», – ասվում է հայտարարության մեջ։





