Կարսում անցկացված զորավարժություններից ավելի քան 2 շաբաթ անց Թուրքիան ու Ադրբեջանը նոր համատեղ զորավարժություններ կանցկացնեն, բայց այս անգամ Ըսփարթա նահանգում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են իրենց երկիր: Զորավարժությունները կտեւեն 6 շաբաթ:
«Շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»,- նշված է հաղորդագրության մեջ: