Թուրքիան սկսել է խնդիրներ ունենալ Ղարաբաղում մարտական գոտի ուղարկվող նոր գրոհայիններ հավաքագրելու հետ կապված, հաղորդել է Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնը:
Ըստ այս կազմակերպության, Սիրիայից Ադրբեջան են տեղափոխվել առնվազն 2350 թուրքամետ գրոհայիններ: Նրանցից 215-ն արդեն մահացել է, ևս 320 գրոհային վերադարձրել է ստացված գումարը և լքել Ադրբեջանը:
«Թուրքիան խնդիրներ ունի գրոհայիններ հավաքագրելու հետ կապված, քանի որ վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Լեռնային Ղարաբաղ: Դա պայմանավորված է երկու գործոնով՝ մահվան մեծ հավանականությունը, ինչպես նաև այն փաստով, որ ադրբեջանցիները սուննիներ չեն, այլ շիաներ», նշում է կենտրոնը: