Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Թուրքական Bianet լրատվական կայքը տվյալներ է հրապարակել 2021-ի մայիսին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ:
Նշվում է, որ Թուրքիայում մայիսին տղամարդիկ 18 կին են սպանել, որոնցից մեկը՝ սիրիացի արաբ:
Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում տղամարդիկ առնվազն մեկ երեխա են սպանել, 16 երեխայի բռնի շահագործել են, 67 կնոջ նկատմամբ բռնություն են կիրառել և 9 կնոջ էլ սեռական ոտնձգության են ենթարկել:Սպանված կանանցից 10-ը ստացել է հրազենային վիրավորում, 1-ին խեղդամահ են արել, 7-ին վիրավորում են հասցրել կտրող-ծակող գործիքով: Իսկ «Վերջ ենք տալու կանանց սպանություններին» նախաձեռնության հրապարակած տվյալներով՝ տղամարդկանց կողմից սպանված կանանց թիվը 21 է, ընդ որում 18-ի սպանությունը տեղի է ունեցել կասկածելի հանգամանքներում:
2021թ. առաջին 5 ամիսներին Թուրքիայում ընդհանուր առմամբ 136 կին են սպանել, 50 կնոջ նկատմամբ բռնություն գործադրել, 50 երեխայի նկատմամբ ոտնձգություն կատարել, 48 կնոջ բռնաբարել և առնվազն 320 նկատմամբ բռնություն կիրառել:
Հիշեցնենք, որ միայն 2020թ. Թուրքիայում տղամարդկանց կողմից 300 կին էր սպանվել, իսկ կասկածելի հանգամանքներում 171 կնոջ դի էր հայտնաբերվել: Ընդ որում հանցագործությունների մեծ մասը կատարվել էր տներում:
Աղբյուր` bianet.org





