Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնել է երկրի աղետների կառավարման վարչությունը (AFAD), փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Համաձայն գերատեսչության հաղորդագրության՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 16.13-ին:
Օջախը գտնվել է 7,55 կմ խորության վրա: