Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Թուրքական բանկերը խուսափում են «Ստամբուլի ջրանցքի»՝ Էրդողանի «խելագար» ծրագրից

Թուրքիայի խոշորագույն բանկերից մի քանիսը չեն ցանկանում ֆինանսավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախատեսած՝ Ստամբուլի ջրանցքի շինարարությունը` բնապահպանական մտավախությունների և հսկայական շինարարական նախագծի հետ կապված ներդրումային ռիսկերի պատճառով. հայտնում է Reuters-ը։

«Չեմ կարծում, որ մենք կկարողանանք մասնակցել Ստամբուլյան ջրանցքի ֆինանսավորմանը: Դա կարող է որոշ բնապահպանական խնդիրներ առաջացնել»,- նշել է բանկիրներից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անունը:

Թուրքական վեց բանկ, ներառյալ՝ Garanti Bank-ը, Is Bank-ը և Yapi Kredi-ն, ստորագրել են ՄԱԿ-ի աջակցությունը վայելող «Պատասխանատու բանկային գործունեության սկզբունքները», որոնք ստորագրողներին կոչ են արվում խուսափել մարդկանց և մոլորակին վնասելուց:

Թուրքական բանկերի մեծ մասի համար, հատկապես՝ եվրոպական հովանավորներ ունեցողների, ռիսկերը չափազանց մեծ կլինեն:

Yerkir.am