Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կրկին բողոքի ցույցեր են սկսվել։
Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսթավելի պողոտայում, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը, արգելափակված է ավտոմեքենաների երթեւեկությունը։
Ոստիկանության կողմից փակվել են նաև Չիտաձեի և Չիչինաձեի փողոցները. այդտեղ երթևեկությունը սահմանափակ է։
Խորհրդարանի շենքի մոտ հավաքված հանրահավաքի մասնակիցները հակակառավարական կարգախոսներ են հնչեցնում։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն ինը օր։