Ադրբեջանում մենք նախ կայցելենք Ֆիզուլի, իսկ այնտեղից եղբորս՝ Իլհամ Ալիևի հետ կուղևորվենք Շուշի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ուրբաթօրյա աղոթքից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:
Նրա խոսքով՝ ինքը եւ Իլհամ Ալիևը «մեծ պայմանագիր կստորագրեն Շուշայում»: «Այս համաձայնագիրը կլինի ամենամեծ համաձայնագրերից մեկը Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Էրդողանի այցը օկուպացված Շուշի նախատեսվում է հունիսի 16-ին։