Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանը խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունից և Հայոց ցեղասպանությունից

03/06/2021
- Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել պետական «TRT» հեռուստաընկերությանը: Նա անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հունիսին 14-ին կայանալիք հանդիպմանը և արցախյան հիմնախնդրին: Նշել է, որ Բայդենի հետ հանդիպմանը նրան հարցնելու է թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության պատճառը:

Ըստ Էրդողանի՝ Բայդենից առաջ իրենք աշխատել են թե՛ դեմոկրատական և թե՛ հանրապետական կուսակցությունները ներկայացնող նախագահների հետ, որոնցից ոչ մեկի օրոք 2 երկրների միջև նման լարվածություն չի եղել: Բայդենին նախորդողների օրոք դժվարություններ չեն եղել նաև հանդիպումների և հեռախոսազրույցների կազմակերպման հարցում:

Նշելով, որ երկու երկրների լարվածության խորացման պատճառը Հայոց ցեղասպանության հարցն է՝ Էրդողանը հետևյալ շեշտել է. «Արդեն զզվել ենք՝ սպասելով, թե ամեն տարի ապրիլի 24-ին ԱՄՆ-ն հայերի վերաբերյալ ինչ կասի:  Լավ, բան ու գործդ վերջացրել ես ու հայերի փաստաբանությո՞ւնը պիտի անես: Թողնենք այդ գործը պատմաբաններն անեն: Սա քաղաքական գործիչների գործը չէ, թող պատմաբանները, իրավագետները, մարդաբաններն աշխատեն, որից հետո մեր առջև դրված արդյունքի վերաբերյալ մենք էլ, որպես քաղաքական գործիչներ, անենք մեզ վիճակվածը: Սակայն այս պահին, երբ որևէ բան դեռ չկա, բռնում ու հարցը օրակարգ եք բերում»:

Թուրքիայի նախագահը, այնուհետև անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, հետևյալ պնդումներն է արել. «Տարիներ շարունակ Մինսկի եռյակը՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, Հայաստան-Ադրբեջան խնդիրը չկարողացան լուծել: Տարիներ անց, ի վերջո, Ադրբեջանն ինքն իր խնդիրը լուծեց (բառացի՝ ինքն իր պորտը կտրեց): Հիմա այստեղ ընդհանրապես որևէ կապ չունեցող Թուրքիային ինչպե՞ս եք այդ հարցի մեջ գցում: Եթե ինչ-որ բան ունեք ասելու, ինչ-որ բան կա, որ ցանկանում եք անել, եկեք, որպես ՆԱՏՕ-ում ձեր դաշնակից ու գործընկեր, ասեք՝ այսինչ բանն ենք ուզում անել, այնինչ բանն ենք ուզոմ անել և մենք էլ կխոսենք: Բայց նման բան չկա: Միանգամից ելնում և մեր առաջ դնում ես այսպես կոչված ցեղասպանության հարցն ու քո ուզած որոշումն ընդունում: Քեզ նախորդած ԱՄՆ ղեկավարները, ի՞նչ է, քո չափ չէին հասկանում էս գործից: Նրանցից ոչ մեկն այդ արտահայտությունը չի արել, մի մասը «Մեծ եղեռն» է ասել, մի մասն էլ՝ շատ այլ տարբեր բաներ, բայց ոչ երբեք այդ տերմինը»:

Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք «ցեղասպանություն» տերմինի կիրառումը բխում է այլ պատճառներից, Էրդողանը հետևյալ կերպ է պատասխանել.

«Մենք այդ ամենին արդեն վարժվել ենք, միշտ նման բաներ են անում: Թուրքիան գաճաճ պետություն չէ, մենք Թուրքիայի Հանրապետություն ենք: Նրանք, ովքեր Թուրքիային այս կերպ նեղն են գցում, կարևոր բարեկամ են կորցնում»:

ermenihaber.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԱԾ-ի կոռուպցիոն բացահայտումները՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունում

Հաջորդ գրառումը

Մուրադովը կգա Հայաստան. ինչ է քննարկվել Մոսկվայում գերիների վերադարձի վերաբերյալ. ԶԼՄ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ժողովուրդը շատ լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա. Շամխանի

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Իրանում ցույցեր են. բողոքում են գնաճի դեմ, կան զոհեր և ձերբակալվածներ

01/01/2026
Նորություններ

Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Վրաստանից Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը

29/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խաղաղության պայմանագրի տեքստը մենք ենք պատրաստել. Ալիև

25/12/2025
Հաջորդ գրառումը

Մուրադովը կգա Հայաստան. ինչ է քննարկվել Մոսկվայում գերիների վերադարձի վերաբերյալ. ԶԼՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական