Ռայիսիից հետո ԻԻՀ դատական իշխանության ղեկավար նշանակվեց հոջջաթ օլ-էսլա Ղոլամհոսեին Մոհսենի Էժեին, ով Է. Ռայիսիի տեղակալն էր և Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին եղել է ԻԻՀ Անվտանգության նախարարը։
Իրանի ներկայիս նախագահ հոջջաթ օլ-էսլամ Հասան Ռուհանին հավանաբար կստանձնի «Համակարգի նպատակահարմարությունը» որոշող խորհրդի ղեկավարությունը, իսկ այաթոլլահ Ամելի Լարիջանին՝ «Սահմանադրության պահապանների խորհրդի» ղեկավար, ինչով էլ հավանաբար Լարիջանիի ընտանիքին փոխհատուցվելու է Ալի Լարիջանիի հեռացումը նախագահական ընտրություններից, որի մասին ակնարկել էլ ԻԻՀ Հոգևոը առաջնորդը։




