Ոչ ոք չի կարող ճնշել Վրաստանին, այդ թվում՝ Եվրամիությունը. հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Վրաց ժողովուրդը, իր պատմական փորձից ելնելով, ամենաշատը նյարդայնանում է, երբ իրեն արհամարհանքով են վերաբերվում», – ասել է Պապուաշվիլին։
Թե՛ ԵՄ դեսպանը, թե՛ մյուս դեսպանատները, կազմակերպությունները և քաղաքական գործիչները պետք է դադարեն վրաց ժողովրդին վերևից նայելուց. Հայտարարել է վրացի պաշտոնյան։
«Մեզ ժողովրդավարության դասեր պետք չեն եվրոպական երկրներից, քանի որ շատ ոլորտներում Վրաստանը բոլոր վարկանիշներով նրանցից առաջ է, և մեզ օրենքի գերակայություն սովորեցնելու կարիք չկա։ Հետևաբար, նրանք պետք է գործեն վրաց ժողովրդի օրենքներին համապատասխան», -ասել է Պապուաշվիլին։





