Պաշտոնական Մոսկվան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե միայն Զանգեզուրի միջանցքի մոնիտորինգի գործառույթները կարող են փոխանցվել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում ասել է, որ իր երկիրը հիմնում է եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների վրա՝ կապված Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման և Ադրբեջանը և Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկմանը։
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների անունից ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի կողմից, և համաձայնեցվել են երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակման հիմնական պարամետրերը, այդ թվում՝ Հայաստանի Սյունիքի մարզով տարանցումը:
«Հետևաբար, մենք եռակողմ համաձայնագրերին այլընտրանք չենք տեսնում և կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,- նշել է նա։