«Ինչ վերաբերում է այն պայմանագրին, որը կնքվել է գիշերվա իրադարձություններից հետո, և որը մենք չէինք հասցրել մեկնաբանել նախորդ օրը. մենք կարևորում ենք, որ Թուրքիան միանգամայն հստակորեն պահպանի համաձայնեցված հրադադարը, քանի որ հակառակ դեպքում նա կկանգնի պատժամիջոցների ընդլայնման սպառնալիքի առաջ, որոնք կարող են կիրառվել նրա դեմ», հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստում:
Նախարարը հստակեցրել է, որ դեկտեմբերին ԵՄ երկրները կանցկացնեն հերթական գագաթաժողովը, որի ընթացքում նաև կքննարկվի Թուրքիայի ագրեսիվ պահվածքը: