Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն Երեւանին եւ Բաքվին կոչ է անում մեղմել իրենց հռետորաբանությունը

11/11/2022
- Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՄ-ն կրկին Երեւանին եւ Բաքվին կոչ է անում մեղմել իրենց հռետորաբանությունը եւ խուսափել լարվածության ցանկացած ավելորդ էսկալացիայից։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ։

«Այս շաբաթ լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարին։ Այս առիթով ԵՄ-ն հիշում է վերջին 30 տարիների ընթացքում հակամարտության բոլոր հայ եւ ադրբեջանցի զոհերին։ Լիովին գիտակցելով այս ծանր ժառանգությունը՝ երկու կողմերին կոչ է անում շրջել թշնամության էջը եւ շարունակել հաշտության ուղղությամբ ջանքերը՝ հետագա անհարկի մարդկային զոհերն ու վնասները կանխելու համար:

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից տարաձայնությունները հաղթահարելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բազմաթիվ քայլերը։

ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց մշտական մասնակցությունը տարբեր մակարդակներում եւ տարբեր ձեւաչափերով ընթացիկ բանակցություններում:

Թեեւ այս բանակցությունները, անկասկած, բարդ են եւ ժամանակ կպահանջեն, չափազանց կարեւոր է պահպանել ներքին մղումը, պայմանավորվել առաջընթացի կոնկրետ քայլերի մասին եւ ապահովել անվտանգ, հուսալի եւ բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց:

Դեռեւս անկայուն իրադրությունում, երբ վերջին 30 տարիների վերքերը հեռու են ապաքինվելուց, ԵՄ-ն կրկին կողմերին կոչ է անում մեղմել իրենց հռետորաբանությունը եւ խուսափել լարվածության ցանկացած ավելորդ էսկալացիայից, այդ թվում՝ զերծ մնալով միմյանց նկատմամբ սպառնալիքներից եւ մեղադրանքներից,  ռազմական սադրանքներից ու գործողություններից։

ԵՄ-ն այսուհետ նույնպես ակտիվ կարձագանքի երկու կողմերի ցանկություններին եւ կաջակցի բոլոր առկա խնդիրների համապարփակ եւ արդար կարգավորմանն ուղղված նրանց աշխատանքին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի,  ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ջանքերի, ինչպես նաեւ ԵՄ այլ մեխանիզմների շնորհիվ»,- նշված է հայտարարության մեջ։

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ իշխանությունները հոժարակամ գնում են զինված ուժերի ինստիտուտի կազմաքանդմանը

Հաջորդ գրառումը

Փոխվարչապետի օգնականի ընկերությունը արտոնություն է ստացել կառավարությունից․ fip.am

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այսօր Բաքվի դատարանում շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաքուն ուրախ կլինի տեսնել Եվրոպական Միությանը՝ Զանգեզուրի միջանցքի մաս. Հաջիև

01/12/2025
Նորություններ

Փաշինյանի քայլը, որը Բաքուն չի կարող անտեսել. ադրբեջանական լրատվամիջոցի արձագանքը

29/11/2025
Նորություններ

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում

28/11/2025
Հաջորդ գրառումը

Փոխվարչապետի օգնականի ընկերությունը արտոնություն է ստացել կառավարությունից․ fip.am

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական