«Մենք հաստատում ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մոնիտորինգային գործառույթներ իրականացնելու մեր հանձնառությունը և տեղակայում 40 մշտադիտարկող փորձագետների՝ փոխվստահություն ձևավորելու անկայուն իրավիճակում, որտեղ մարդկային կյանքերը վտանգված են։ ԵՄ-ն լիովին հանձնառու է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը»,-հայտնել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։