Գրեթե երկուսուկես տարի տեւած գործընթացից հետո երկու կողմերը վերջնական համաձայնության եկան. Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Այս գործընթացն ամբողջությամբ ավարտելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար կարևոր է մի շարք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։ Սա Ադրբեջանի երկարաժամկետ և հետևողական դիրքորոշումն է, և դա լավ գիտի հայկական կողմը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացումից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման և միջպետական հարաբերությունների վերականգնման համար խոչընդոտներ չեն մնա»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը։