Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին TruthSocial-ի էջում նրա գրառման համար։
Ալիևի «X»-ի իր էջում գրել է.
«Ես բարձր եմ գնահատում Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման, ինչպես նաև Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի անցկացման գործում: Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժական բարեկամության և նորաստեղծ ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք: Ես մեր բարեկամությունը գնահատում եմ որպես մեծ ակտիվ», – ասվում է գրառման մեջ:
Ալիևը գրառմանը կցել է իր ու Փաշինյանի լուսանկարը։
Ինչպես արդեն հայտնել ենք, Փաշինյան էլ «X»-ի իր էջում է շնորհակալություն հայտնել Թրամփին՝ գրելով. «Հաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրագործման ուղղությամբ»։