Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դավութօղլուն կանխատեսել է, որ «խորքային պետությունը» Էրդողանին շուտափույթ հեռացնելու է նախագահի պաշտոնից

19/01/2021
- Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն կուսակցության փոխնախագահի՝ ծեծի ենթարկվելուց հետո Էրդողանին նկատողություն է արել և ասել, որ իր խոսքերը «բարեկամական նախազգուշացում» են:

Թուրքիայի  ԱԳՆ նախկին ղեկավար և նախկին վարչապետ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի նախագահը «խորքային պետության» (derin devlet)՝ մոխրագույն կարդինալների վերահսկողության տակ է: Թուրքիայում դա անվանում են «vesayet»՝ բառացիորեն «խնամակալություն»: Այսինքն, նրա կարծիքով, Էրդողանը լիովին ազատ չէ իր գործողություններում և ծանրաբեռնված է անհայտ ազդեցիկ շրջանակների առջև ստանձնած պարտավորություններով:

Հեղաշրջման փորձից հետո Էրդողանի վերաբերյալ կարծիքը կտրուկ փոխել են երկու քաղաքական գործիչներ՝ «գորշ գայլերի» առաջնորդ Դևլեթ Բահչելին («Ազգայնական շարժում» կուսակցություն – MHP) և Դողու Փերինչեքը ( «Հայրենիք» կուսակցություն – Vatan». հայտնի է իր ընդգծված հայատյացությամբ, Շվեյցարիայի դատարանի կողմից դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը հերքելու համար): Նրանց տեսակետները գաղափարապես տարբեր են: Մեկը աջ ազգայնական է, մյուսը՝ ձախ, բայց ևս՝ ազգայնական: Ոմանք  համարում են, որ Բահչելին և Փերինչեքը  «խորքային պետության» ներկայացուցիչներ են:

Ըստ Դավութօղլուի՝ Էրդողանին ոչ միայն ղեկավարում են, այլև շուտով նրան «գահընկեց կանեն» նույնիսկ ընտրություններում հաղթելու դեպքում: Դավութօղլուն կիրառել է «tasfiye» բառը, որն արաբական փոխառություն է և թարգմանվում է որպես «վերացնել, հեռացնել, մաքրել». դա ավելի շատ նշանակում է ինչ–որ պաշտոնից, աշխատանքից հետացում, այլ ոչ թե բռնության կիրառում։

Հետաքրքիր է, որ այս հայտարարությունները դուր չեն եկել ոչ միայն Էրդողանի կողմնակիցներին, այլև ընդդիմությանը: Նրանք կարծում են, որ Դավութօղլուն այս հայտարարություններով, կարծես, «սպիտակեցնում է» Թուրքիայի նախագահին: Դավութօղլուի խոսքով՝ Էրդողանը գտնվում է խնդիրների շրջանում, նա ցանկանում է ազատվել «ազդեցությունից», ուստի խոսում է բարեփոխումների մասին, բայց «խորքային պետությունը» չի ցանկանում, որ նա խոսի այդ մասին:

Դավութօղլուն «խորքային պետությունն» անվանում է «հետմոդեռն հեղաշրջում» իրականացրած ուժերի մնացորդներ: Եվ 1997-ի փետրվարի 28-ի այս հեղաշրջման առանձնահատկությունը, որն այն դարձրել էր «հետմոդեռն», այն էր, որ զինվորականները ստիպված չէին ուժ գործադրել, բավական էր մայրաքաղաք Անկարայի թաղամասերից մեկում մի քանի տանկ շարժել. այն ժամանակվա վարչապետ, Էրդողանի քաղաքական կնքահայր, իսլամական գաղափարախոս Նեջմեթթին Էրբաքանի կառավարությունը հրաժարական տվեց (այդ ժամանակ Էրդողանը Ստամբուլի քաղաքապետն էր):

Հիշեցնենք, որ Թուրքիայում խորքային պետության խնդիրն առկա էր մինչև Էրդողանի կառավարումը. խորքային պետությանն էին վերագրվում երկրում տեղի ունեցող ռազմական հեղաշրջումները, ահաբեկչությունները և այլ սկանդալային բացահայտումներ։ Էրդողանի կառավարումից ի վեր պայքար է մղվել խորքային պետության, ինչպես նաև աշխարհիկ զինվորականության դեմ, որի արդյունքում Թուրքիայի ներքին կյանքը հանդարտվել է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նույնիսկ սեփական ժողովրդի արյան ու տարածքների կորուստը սրանց ոչինչ չի սովորեցրել

Հաջորդ գրառումը

Ռուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում Մարտակերտի դիտակետերում. ՌԴ ՊՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տարեվերջին նախատեսված է հայկական պատվիրակության այցն Ադրբեջան. Մամեդով

19/11/2025
Նորություններ

Հերբստը հայտարարել է, որ Թրամփի ուղի կոչվող միջանցքն ընդգծում է Թրամփի անձնական շահագրգռվածությունը խաղաղության գործընթացի հաջող առաջխաղացման հարցում

18/11/2025
Նորություններ

Արաքսի վրա թուրքական օբյեկտների կառուցումը լրջագույն ռիսկեր է ստեղծել և ստեղծում Հայաստանի ջրային անվտանգության համար. գետի ջուրը նվազել է 35֊40%֊ով

16/11/2025
Նորություններ

«Իսկանդերի» հարվածի բեկորները Կիևում վնասել են նաև Ադրբեջանի դեսպանատունը. Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովին Բաքուն բողոքի նոտա է հղել

14/11/2025
Հաջորդ գրառումը

Ռուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում Մարտակերտի դիտակետերում. ՌԴ ՊՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական