Բռնազավթված Արցախում անցկացվել են իրան-ադրբեջանական զորավարժություններ

Բռնազավթված Արցախում  տեղի է ունեցել «Արազ-2025» իրան-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բացման արարողությունը։

Ադրբեջանի ՊՆ-ը հայտնում է, որ սկզբում ադրբեջանական և իրանական կողմերի զորավարժությունների ղեկավարները նշել են «Արազ-2025» համատեղ զորավարժությունների կարևորությունը Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական համագործակցության խորացման գործում։

 Նշվել է, որ այս զորավարժությունները նպաստում են Ադրբեջանի և Իրանի, ինչպես նաև երկու երկրների զինված ուժերի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանը։