News.ru-ի փոխանցմամբ, Բաքուն մեկ պայմանով պատրաստ է Երեւանի հետ բնականոն հարաբերությունների: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դա հնարավոր է այն դեպքում, եթե Հայաստանում «առողջ ուժեր» գան իշխանության:
«Հիմա Հայաստանում խորը ներքին ճգնաժամ է: Դրանից հետո, ամենայն հավանականությամբ, առողջ ուժեր կգան իշխանության: Եվ այդ ժամանակ մենք պատրաստ կլինենք բնականոն հարաբերություններ հաստատել», ասել է Ալիևը: