ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտարարել է.
«Հայաստանն ու Ադրբեջանը տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու Ռուսաստանի առաջարկները ընդունել են «տանն ուսումնասիրելու համար»։ Մոսկվան չի ձգտում հանդիպումներ անցկացնել ուղղակի հանդիպում անց կացնելու համար, «ինչը հաճախ անում են արևմտյան գործընկերները»։
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը, մեկնաբանելով Գոնչարի հայտարարությունն, ասել է.
«Հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակում պետք է լուծումներ գտնվեն մի շարք բարդ թեմաների շուրջ։
Ինչ-որ մեկին կարող է շահեկան լինել գործընթացի արագացումը, Բայց հարցն այն է, թե ինչպես է դա հետո իրականացվելու: Հենց սա է, ինչպես հասկանում եմ, Գոնչարն իր ելույթում ընդգծել է»։
Նա հավելել է, թե Ռուսական կողմը եռանդով աջակցում է Բաքվին և Երևանին փաստաթղթի պատրաստման գործում՝ օգտագործելով բոլոր մակարդակներում քաղաքական և դիվանագիտական միջոցները: Բաքվից և Երևանից ստացվող ազդակները՝ շուտափույթ խաղաղության հասնելու իրենց հանձնառության մասին, ամենևին չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի։





