Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Բաքուն նկատողություն է արել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը

Բաքուն կոչ է անում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը զերծ մնալ միակողմանի հայտարարություններից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։ 

«Նման մոտեցումը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջխաղացմանը և խրախուսում է Հայաստանում ռևանշիստական և անջատողական առկա տրամադրությունները՝ հանգեցնելով տարածաշրջանում լարվածության սրմանը։ 

ԱՄՆ-ը փորձում է իր դերակատարումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, իսկ դեսպանատան դիրքորոշումը ստվերում է Միացյալ Նահանգների չեզոքությունն ու անկողմնակալությունը»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով իր քաղաքացիներին զգույշ լինել և Հայաստանի սահմանամեձ 5 մարզեր չայցելել։