Ադրբեջանը հաստատել է իր մտադրությունը` գերիների փոխանակում իրականացնել Հայաստանի հետ` «բոլորին բոլորով» սկզբունքով: Այս մասին ասվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի այսօրվա հայտարարության մեջ:
Նախարարությունը շեշտել է, որ իրենք շփման մեջ են Ռուսաստանի խաղաղապահների հրամանատարության հետ մարտական գոտում անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերով:
Բացի դրանից, պետական հանձնաժողովը հայտարարել է՝ «Զորահանդեսի ժամանակ ռազմագերիների ցույցը, նրանց նվաստացումը բնորոշ չէ ադրբեջանական ժողովրդին և ադրբեջանական բանակին»: