Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ. հայտնում են Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունից։
«Ջեյհուն Բայրամովը դատապարտել է այսօր Թուրքիայի տարածքի վրա կատարված վերջին հրթիռային հարձակումը և աջակցություն հայտնել եղբայրական Թուրքիային։ Նա ընդգծել է, որ հետագա ռազմական սրացումը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում տեղի ունեցավ նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։





