Վիեննայի բանակցություններում Արևմուտքը համաձայնել է չեղյալ հայտարարել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները՝ ասել է Իրանի նախագահը՝ մեկնաբանելով Ավստրիայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը։Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը:
Հասան Ռոհանին մանրամասնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնագրի հիմնական կետերի շուրջ, և Արևմուտքի ներկայացուցիչների հետ որոշել են չեղարկել նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման և ապահովագրման, նաև Իրանի Կենտրոնական բանկին առնչվող պատժամիջոցները։