ՀՀ կառավարությունն Անկարայի հետ համաձայնեցնում է սեփական տարածքում` Արաքսի ափին հիդրոօբյեկտների կառուցումը. հայտնում է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
Նրա դիտարկումները՝ ստորև.
Ու դա չնայած նրան, որ դեռևս խորհրդային տարիներին ընդունված կոնվենցիայի համաձայն` կողմերը պարտավորվում են ընդամենը տեղեկացնել միմյանց նման նախագծեր իրականացնելիս։
Այժմ հարց. քանի՞ անգամ է Անկարան տեղեկացրել Երևանին Արաքսի վրա ջրամբարների, ՀԷԿ֊երի և այլ հիդրոօբյելտների կառուցման մասին։
Պատասխան` ոչ մի անգամ։
Բնականաբար, համաձայնեցման մասին առհասարակ խոսք լինել չի կարող։
Ընդ որում՝ Արաքսի վրա թուրքական օբյեկտների կառուցումը լրջագույն ռիսկեր է ստեղծել և ստեղծում Հայաստանի ջրային անվտանգության համար։ Մասնավորապես, 2012 թ.֊ից ի վեր Արաքսի վրա Անկարայի կողմից տարատեսակ օբյեկտների կառուցման արդյունքում գետի ջրային ռեսուրսները նվազել են 35֊40%֊ով։
Միջպետական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը պետք է ապահովվի հայելային քայլերի ու որոշումների միջոցով, հատկապես, երբ խոսքը ազգային անվտանգության կենսական նշանակության ռեսուրսի` ջրի մասին է։





