Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իսլամական և տարածաշրջանային երկրներին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել «Իսրայելի հանցագործությունը և տարածաշրջանում անկայունությունը դադարեցնելու համար», տեղեկացնում է իրանական IRNA–ն:
Նշվում է, որ նա իր էմիրաթցի գործընկեր Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները, որոնց հետևանքով հարյուրավոր անմեղ պաղեստինցիներ են զոհվել, ինչպես նաև խախտվել է հրադադարի համաձայնությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածին և Սիրիային: